ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոստովի քննչական մեկուսարանում մեղադրյալները պատանդ են վերցրել երկու աշխատակցի
Պատիժների կատարման դաշնային ծառայության գլխավոր վարչության Ռոստովի մարզի մեկուսարանի խցերից մեկում պահվող մեղադրյալները պատանդ են վերցրել երկու աշխատակցի: Այս մասին Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայության գլխավոր վարչությունը:
«Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայության գլխավոր վարչության Ռոստովի մարզի բաժինը հայտնում է․ ՌԴ Ռոստովի մարզի ՊԿԴԾԳՎ-ի թիվ 1 քննչական մեկուսարանում պահվող մեղադրյալները պատանդ են վերցրել ՔԿՀ երկու աշխատակցի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կառույցը հայտնում է` դեպքի վայրում են գտնվում ՌԴ Ռոստովի մարզի ՊԿԴԾԳՎ ղեկավարը, ինչպես նաև փոխգործակցող իրավապահ մարմինների և դատախազության ներկայացուցիչեր: Պատանդների ազատման ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Հաղորդվում է, որ աշխատակիցներին առևանգել են 6 մեղադրյալներ:
Նշվում է նաև, որ քննչական մեկուսարանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, իրավիճակը վերահսկելի է։



Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներքին Հանդում ևս պետք է սահմանազատում արվի. Նիկոլ Փաշինյանը` բնակիչներին
Ներքին Հանդում բնակիչները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գյուղի հիմնական խնդիրները։ Խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ են լսվել Դոնի Ռոստովի մեկուսարանի շրջանում
Կրակոցներ են լսվել Դոնի Ռոստովի մեկուսարանի շրջակայքում, որտեղ 6 մեղադրյալներ առևանգել էին մեկուսարանի 2 աշխատակիցներին:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարվեց։ Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց: տարբեր կղմերից շշեր էին նետվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում ցուցարարների ուղղությամբ
Ոստիկանությունն Ազգային ժողովի բակում անցավ հատուկ միջոցներ կիրառելու։ Այժմ ցուցարարների ուղղությամբ ոստիկանները կիրառու...