Վայոց ձորի մարզում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, դեպքի վայր ժամանել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր գյուղացիների օգնությամբ մարմնական վնասվածքնեորվ Արատեսի վարչական տարածքում գտնվող հանդամասից «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու:


Նշվում է, որ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անակնկալ հարձակվել է  նրա վրա:


Այս պահին բժիշկներ պայքարում են նրա կյանքի համար: