Բենզինի մատակարարումներն ու գները Ռուսաստանում. Նովակը ներկայացրել է իրավիճակը
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ երկրի ներքին շուկան ամբողջությամբ ապահովված է բենզինով և դիզելային վառելիքով՝ չնայած այն հանգամանքին, որ մի շարք նավթավերամշակման գործարաններ վերանորոգման փուլում են։
Նրա խոսքով՝ առանձին բենզալցակայաններում երբեմն գրանցվող վառելիքի պակասը պայմանավորված է միայն լոգիստիկ խնդիրներով և արագ վերացվում է։ Կառավարությունն ու նավթային ընկերությունները, ըստ Նովակի, ամենօրյա ռեժիմով վերահսկում են իրավիճակը, իսկ նման դեպքերի համար նախապես ձևավորվել են վառելիքի պաշարներ։
Փոխվարչապետը նաև նշել է, որ խոշոր նավթային ընկերությունները բենզալցակայաններում վառելիքի գները պահպանում են գնաճի սահմաններում։ Անկախ բենզալցակայաններում գների որոշակի տարբերություն կա, սակայն այն, ըստ Նովակի, շուտով կհարթվի՝ շուկայի լիարժեք հավասարակշռվելուց հետո։
Նովակը վստահեցրել է, որ վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի ազդեցությունը գնաճի վրա կլինի նվազագույն։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը շուրջ 80%-ով հարմարվել է արտաքին մարտահրավերներին։ Նրա խոսքով՝ երկրի ՀՆԱ-ում վառելիքաէներգետիկ համալիրի մասնաբաժինը նվազել է՝ նախկին 18-20%-ից հասնելով 13%-ի, իսկ պետական եկամուտներում դրա բաժինը 42%-ից կրճատվել է մինչև 22%։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...