«Zil»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և կողաշրջվել
Հունիսի 2-ին, ժամը 18:30-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ-Սևաբերդ ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Զառ-Սևաբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Zil» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և կողաշրջվել. վարորդը արգելափակվել է խցիկում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա. Գ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հիդրավլիկ գործիքների օգնությամբ բեռնատարից դուրս են բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնությանը:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Երևանում
Երկրաշարժ է տեղի ունեցել Երեւանում, ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաեւ Արտաշատում, գրում են ԶԼՄ- ները։EMSC-ի տվյալներո...
ՆԳՆ–ն՝ Գեղարքունիքում տեղի ունեցած կայծակնահարության դեպքի մասին. կան զոհ և վիրավորներ
Մայիսի 28-ին՝ ժամը 12։37-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվ...
Հրապարակվել է աղետի գոտի հայտարարված համայնքների ցանկը
ՀՀ կառավարությունը հրապարակել է հորդառատ անձրևների պատճառով աղետի գոտի հայտարարված համայնքների ցանկը։ «Հայաստանի Հանրապե...
Փրկարարները հղի կնոջը և ևս 10 բնակչի պարանի օգնությամբ տեղափոխել են Դեբեդի մյուս ափ. Արեն Մկրտչյան
ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջանքերով հղի կինը, ևս 10 բնակիչ պարանի օգնությամբ տեղափոխվել են Դեբեդի մյուս ափ։ Առ...