ՆԳՆ–ն՝ Գեղարքունիքում տեղի ունեցած կայծակնահարության դեպքի մասին. կան զոհ և վիրավորներ
Մայիսի 28-ին՝ ժամը 12։37-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիրգյուղ և Սարուխան գյուղերի միջնամասում՝ դաշտային հատվածում, տեղի է ունեցել կայծակնահարություն, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարուխան գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ դաշտային հատվածում, կայծակնահարության հետևանքով քաղաքացի Ա. Կ.-ն (ծնված 1965 թ․) մահացել է, իսկ քաղաքացիներ Ա. Ս.-ն (ծնված 1961 թ.) և Վ. Ի.-ն (ծնված 1982 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները Ա. Կ.-ի դին ավտոմեքենայով տեղափոխել են և հանձնել շտապօգնությանը։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է աղետի գոտի հայտարարված համայնքների ցանկը
ՀՀ կառավարությունը հրապարակել է հորդառատ անձրևների պատճառով աղետի գոտի հայտարարված համայնքների ցանկը։ «Հայաստանի Հանրապե...
Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Երևանում
Երկրաշարժ է տեղի ունեցել Երեւանում, ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաեւ Արտաշատում, գրում են ԶԼՄ- ները։ EMSC-ի տվյալներ...
Փրկարարները հղի կնոջը և ևս 10 բնակչի պարանի օգնությամբ տեղափոխել են Դեբեդի մյուս ափ. Արեն Մկրտչյան
ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջանքերով հղի կինը, ևս 10 բնակիչ պարանի օգնությամբ տեղափոխվել են Դեբեդի մյուս ափ։ Առ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շենքերի առաջին հարկերը մնացել են ջրի տակ. Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են 4 շենքի բնակիչներ
Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են թվով 4 շենքի բնակիչներ (առաջին հարկերն ամբողջությամբ ջրի տակ են), նաև բ...