Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է 387.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.99 դրամ (նվազել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.69 դրամ (նվազել է 0.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (աճել է 0.04 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-385.5 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 409-416 դրամով, վաճառվում է 424-430 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.01-4.31 դրամով, վաճառվում է 4.38-4.55 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 418-419 դրամով, վաճառվում է 423-424 դրամով:
Ռուբլին գնվում է 4.25 դրամով, վաճառվում է 4.32 դրամով: