Երևանում 11-ամյա տղայի են վրաերթի ենթարկել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Այվազյանը, ով հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է ու ասել է, որ «Toyota Land Cruiser Prado»-ն ինքն է վարել։
Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ գուցե նրա ասածը կամ իրականություն է կամ կեղծիք։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է և ընկել է «Mercedes»-ի վրա
Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 18։20-ի սահմաններում ըստ նախնական տեղեկությունների Երևան...
Ո՞ր ճանապարհներն են փակ Դեբեդ գետի վարարման հետևանքով
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագե...
Պարսպի փլուզում՝ Երևանում
Մայիսի 26-ին, ժամը 21։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցի տն...
Լոռու մարզի Հոբարձի գյուղի կամուրջը փլուզվել է
Լոռու մարզի Հոբարձի բնակավայրի կամուրջը վարար անձրևների հետևանքով փլուզվել է: Այս մասին տեղեկանում ենք բնակավայրի Ֆեյսբո...