Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է և ընկել է «Mercedes»-ի վրա
Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։20-ի սահմաններում ըստ նախնական տեղեկությունների Երևանի բնակիչ 79-ամյա Սեդա Ա․-ի ինքնազգացողությունը Մինսկի փողոցում վատացել է ինչի հետևանքով ընկել է Երևանի բնակիչ 34-ամյա Զավեն Մխիթարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Shamshyan-ի տեղեկություններով, վարորդը օգնություն է ցուցաբերել վիրավորին, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցում կինը բժիշկներին հայտնել է, որ քայլելիս իր ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ ընկնի ավտոմեքենայի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 11-ամյա տղայի են վրաերթի ենթարկել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 O...
Փամբակ գետից դուրս է բերվել Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ...
Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում կրակոցներ են հնչել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Երեկ՝ մայիսի 16-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղետի ժամանակ կյանքից հեռացել է «Սպայկա» ընկերության բեռնատարի վարորդը
«Սպայկա» ընկերության հայտարարությունը․«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի ժաման...