Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում կրակոցներ են հնչել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Երեկ՝ մայիսի 16-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոստան գյուղի գերեզմանոցներում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ և 1 վիրավոր։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկանները գերեզմաններում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ 1 հոգի էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձի» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։
Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում, բացի սպանվածից, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև որսորդական հրացան, կրակված պարկուճ, 1 մահակ և «ՎԱԶ-2106» ու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, արնանման հետքեր։
Նմանատիպ հոդվածներ
Փամբակ գետից դուրս է բերվել Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ...
Լոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությ...
Երևանում՝ նոր կառուցվող շենքի բակում, տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր՝ մայիսի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է և ընկել է «Mercedes»-ի վրա
Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 18։20-ի սահմաններում ըստ նախնական տեղեկությունների Երևան...