Ավտովթար-հրդեհ` Սեբաստիա փողոցում. կան տուժածներ
Մայիսի 5-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1994 թ․) հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ք. Ս., ծնված 1995 թ.), որն էլ բախվել է «Honda» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Չ.). տուժածներն արգելափակված չեն։
Փրկարարները Ս. Մ.-ին և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ Ք. Ս.-ն պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։39-ին, մարվել՝ 22։48-ին։ Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի սրահը:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը։
Նմանատիպ հոդվածներ
Նախկին ոստիկանապետի տղան, ով ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չի հասցրել լքել ՀՀ–ն. ԶԼՄ
Երեկ՝ մայիսի 5-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 2-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ատրճանակով զինվա...
Գտնվել է Աստղաձոր գյուղի հանդամասում մոլորված 10-ամյա երեխան
Մայիսի 5-ին՝ ժամը 16:43-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քամու հետևանքով վնասներ են եղել
Մայիսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Էրեբունի վա...
ԼՈՒՍԱՆԿՍՐՆԵՐ. Քամու հետևանքով վնասներ են եղել
Մայիսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Էրեբունի վա...