Նախկին ոստիկանապետի տղան, ով ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չի հասցրել լքել ՀՀ–ն. ԶԼՄ
Երեկ՝ մայիսի 5-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 2-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարողը փորձում է Բագրատաշենի անցակետով հատել ՀՀ սահմանը։ Այս մասին գրում է Shamshyan.com–ը:
Նշվում է, որ ոստիկանական խմբերը կարճ ժամանակում հասնում են Տավուշի մարզ և պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին ու ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Տավուշի մարզում բռնում և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 26-ամյա Սուրեն Մելքոնյանին։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս հայրը ոստիկանության գնդապետ է, նախկինում աշխատել է ոստիկանության Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների պետ իսկ կասկածյալին ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Աղբյուրի տեղեկություններով ոստիկանների ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչների գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզվել է նաև՝ ում օժանդակությամբ ու դրդմամբ է նախկին ոստիկանապետի տղան ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարել։
Աղբյուրի տեղեկություններով՝ օժանդակողը Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արթուր Մ․-ն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Գտնվել է Աստղաձոր գյուղի հանդամասում մոլորված 10-ամյա երեխան
Մայիսի 5-ին՝ ժամը 16:43-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվե...
Ավտովթար-հրդեհ` Սեբաստիա փողոցում. կան տուժածներ
Մայիսի 5-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քամու հետևանքով վնասներ են եղել
Մայիսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Էրեբունի վա...
ԼՈՒՍԱՆԿՍՐՆԵՐ. Քամու հետևանքով վնասներ են եղել
Մայիսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Էրեբունի վա...