ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ներով հարձակում՝ ՌԴ-ում․ կան տուժածներ․ բռնկվել է խոշոր հրդեհ
Այսօր Բելգորոդի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս պահին հայտնի է երեք հարձակման մասին, հայտնում է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ FPV դրոնի առաջին հարձակման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է քաղաքացիական ավտոբուսին Շեբեկինսկի շրջանի Վոզնեսենովկա գյուղում: Ավտոբուսն աշխատանքի էր տանում կոմերցիոն ձեռնարկության աշխատակիցներին։
Հարվածի պահին դրանում եղել են երկու ուղևորներ և վարորդը, նրանցից մեկը տուժել է։ Նա ինքնուրույն դիմել է Շեբեկինի կենտրոնական հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Երկրորդ հարձակման ժամանակ, Գլադկովի տեղեկություններով, կամիկաձե դրոնը հարվածել է կոմերցիոն օբյեկտի մոտ գտնվող մեքենային։ Մեկ տղամարդ ստացել է մեջքի, վերին և ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ։
Երրորդ կամիկաձե դրոնը հարվածել է Շեբեկինո քաղաքի բենզալցակայանին, հայտարարել է Գլադկովը։ Այրվել է գազի պահեստային բաքը։ Բենզալցակայանի աշխատակցուհին չի տուժել։
Նմանատիպ հոդվածներ
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով .Փաստինֆո
ՊԲ նախկին նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով որպես վկա դատակոչված է նաև «Եղնիկների» հրաման...
Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել
«Փաստացի երևում ա, որ շարժ կա, մարդիկ աշխատում են, չգիտենք՝ հիմա հօգուտ մե՞զ, թե՞ ի դժբախտություն մեզ է, չգիտենք՝ ինչ են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրոններով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան տուժածներ, ավերվածություններ
Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է հրթիռը մխրճվել բնակելի շենքի մեջ․ Բելգորոդ
Բելգորոդում բնակելի կառույցի շքամուտքի փլուզման հետևանքով 9 մարդ Է տուժել, իրականացվում է բնակիչների տարհանում։ Այս մասի...