«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով .Փաստինֆո
ՊԲ նախկին նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով որպես վկա դատակոչված է նաև «Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը»։ ԲԴԽ մամուլի ծառայությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այսօր որպես վկա կհարցաքննվի Կարեն Ջալավյանը։
Նշենք, որ գործը քննվում է դռնփակ ռեժիմով։
Հիշեցնենք, որ 2022թ. օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվեց Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։
Ըստ ՔԿ-ի` գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրանքի մյուս դրվագը վերաբերում է «Արեգա»՝ ազատագրված բարձունքը թողնելուն և նահանջելուն։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել
«Փաստացի երևում ա, որ շարժ կա, մարդիկ աշխատում են, չգիտենք՝ հիմա հօգուտ մե՞զ, թե՞ ի դժբախտություն մեզ է, չգիտենք՝ ինչ են...
Տարեսկզբից քանի քառակուսի կիլոմետր տարածք է ՌԴ-ն վերահսկողության տակ վերցրել՝ ըստ Շոյգուի
2024 թվականի սկզբից ՌԴ զորքերը վերահսկողության տակ են վերցրել երկրի «նոր շրջանների» 547 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մ...
Զապորոժիեի մարզում մնում են Ուկրաինայի ԶՈՒ առանձին օջախներ. Ռոգով
Նոր ռազմական գործողություններ Ուկրաինայում«Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ Զապ...
ՌԴ բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի մի շարք բնակավայրեր
Ռուսական զորքերը Խարկովի մարզում հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են հինգ բնակավայր: Այս մասին հայտն...