Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան. NYT
Սպահան քաղաքի մոտ իրանական ռազմաօդային բազան խոցվել է, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի երեք պաշտոնյաների։ Թերթի զրուցակիցները պարզաբանել են, որ հարվածը Իսրայելի առաջին պատասխանն էր ապրիլի 15-ի գիշերը Իրանի հարձակմանը։
8-րդ մարտավարական Շահիդա Բաբայի անվան ավիաբազան գտնվում է Իրանի կենտրոնական Սպահանի մոտ։ NYT-ն, վկայակոչելով թռիչքների հետագծման կայքերը, նշում է, որ քաղաքացիական ինքնաթիռները փոխել են իրենց երթուղին և թռչում են Սպահանի տարածքում:
Իրանի տիեզերական գործակալության խոսնակ Հոսեյն Դալիրյանը X-ում գրել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունը մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել, «հրթիռային հարձակման մասին դեռ տեղեկություն չկա»։
Իրանական Fars News գործակալությունը հայտնել է, որ պայթյուններ են լսվել Սպահանի քաղաքացիական օդանավակայանի մոտ։ Սակայն, ըստ գործակալության աղբյուրների, Սպահան նահանգի միջուկային օբյեկտները հարձակման չեն ենթարկվել և լիովին անվտանգ են։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ՊՆ-ն հայտարարություն է արել
Ցանկացած երկիր, որը կբացի իր տարածքը կամ օդային տարածքն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման համար, մեր կողմից վճռորոշ պա...
Իսրայելական թիվ 1 բորտը երկինք է բարձրացել
Իսրայելական թիվ 1 բորտը երկինք է բարձրացել: Կան պաշտոնյաներ օդանավում, պարզ չէ:Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է,...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հարված է հասցրել Իսրայելին
Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Իսրայելին, հայտնում է KAN ռադիոնԻնչպես հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավ...
Բենյամին Նեթանյահուն դիմել է Իսրայելի քաղաքացիներին
Իսրայելը պատրաստ է Իրանից ուղիղ հարձակման և վճռական պատասխան կտա՝ տեղակայելով իր պաշտպանական համակարգերը և հանգստություն...