ԻՀՊԿ սպաները լքում են Սիրիայի տարածքը` Իսրայելի հնարավոր հարվածի ֆոնին. WSJ
Իսրայելի կողմից հարված հասցնելու սպառնալիքի պատճառով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարությունը սպաների մի մասին դուրս է բերել Սիրիայից։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է «The Wall Street Journal» թերթը;
Նրա տվյալներով ՝ Սիրիայում կմնան միջին օղակի սպաները, բայց նրանք, անվտանգության նկատառումներից ելնելով, կտեղափոխվեն:
«Թեհրանը նաև սկսել է անձնակազմին դուրս բերել Սիրիայի այն օբյեկտներից, որտեղ մեծ ներկայություն ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», - պարբերականին հայտնել են սիրիացի և իրանցի պաշտոնյաներն ու խորհրդականները:
Սիրիայի անվտանգության ծառայության ներկայացուցիչները «Wall Street Journal»-ին հայտնել են, որ ԻՀՊԿ-ն և լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորումը կրճատել են իրենց բարձրաստիճան սպաների ներկայությունը Սիրիայում:
Պարբերականը նշում է, որ Սիրիայում իրանական օբյեկտների վրա հարձակումը Իսրայելին թույլ կտա «վրեժխնդրության հարված» հասցնել` միաժամանակ խուսափելով տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմից։
Թերքին արաբ պաշտոնյաները հայտնել են, որ Իսրայելը նախքան Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելը հավանաբար կզգուշացնի արաբական երկրների իր տարածաշրջանային դաշնակիցներին:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
Թեհրանը կողմոնորոշել է Իսրայելի միջուկային օբյեկտների գտնվելու վայրը և պատրաստ է ոչնչացնել դրանք, եթե հրեական...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողներին տեղափոխող «Ուրալն» ընկել է ձորակը. կա 4 զոհ և վիրավորներ. ՊՆ
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպ...
Հայտնի է՝ երբ կարող է լինել Իսրայելի պատասխանը Իրանի հարձակմանը․ WSJ
Իսրայելը կարող է պատասխանել Իրանի հարձակմանը արդեն երկուշաբթի, այսինքն այսօր՝ ապրիլի 15-ին: Այս մասն գրում է Wall S...
4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում
NEWS.am-ի տեղեկություններով՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում։Զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմ...