MMA Եվրո-2024. հայ պատանիները 1 օրում 8 մեդալ են նվաճել
Խառը մարտարվեստի՝ MMA-ի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը մարտի 30-ին Հայաստանի հավաքականի մարզիկները 8 մեդալ՝ 5 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ են նվաճել, հայտնում է Sportball24-ը։ Մինչև 13 տարեկանների մրցապայքարում 37 կգ քաշային Հրաչյա Թադևոսյանը և 48 կգ քաշային Դավիթ Գասպարյանը ոսկե մեդալներ են նվաճել։ Նույն տարիքային խմբի մարզիկներ 44 կգ քաշային Խաչիկ Ասատրյանը նվաճել է արծաթե, իսկ 37 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը բրոնզե մեդալ։
Մինչև 15 տարեկանների մրցապայքարում 44 կգ քաշային Մեսրոպ Եղիազարյանը և 52 կգ քաշային Ժորա Մուրադյանը ոսկե մեդալներ են նվաճել, իսկ 48 կգ քաշային Էրիկ Վարդանյանը հայրենիք կվերադառնա բրոնզե մեդալով։
Հայ սպորտսմենները խառը մենամարտերի (MMA) IMMAF վարկածով Եվրոպայի առաջնության հենց առաջին օրը 8 մեդալ են նվաճել։
Բելգրադում անցկացվող մրցաշարում Հայաստանի հավաքականը 5 ոսկե, 1 արծաթ և 2 բրոնզ է վաստակել։
Նմանատիպ հոդվածներ
Ես չէի ուզում հեռանալ. Մեսսին` «Բարսելոնայից» տեղափոխման մասին
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, որ 2021 թվականին «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունն իր համար դժվար է ե...
Թիմը պատրաստ է վաղվա խաղին. Պետրակով
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայի դեմ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ կայացած...
34 տարեկանում հանկարծամահ է եղել հեծանվային սպորտի ռուս չեմպիոն Ալեքսեյ Ցատևիչը
34 տարեկանում մահացել է խճուղային հեծանվավազքի Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի նախկին հեծանվորդ Ալեքսեյ Ցատևիչ...
Լուիս Ռուբիալեսը խոստանում է համագործակցել իր օրոք եղած ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների հետաքննության հետ
Լուիս Ռուբիալեսը խոստանում է համագործակցել իր նախագահության օրոք Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայում ենթադրյալ...