Լուիս Ռուբիալեսը խոստանում է համագործակցել իր օրոք եղած ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների հետաքննության հետ
Լուիս Ռուբիալեսը խոստանում է համագործակցել իր նախագահության օրոք Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայում ենթադրյալ կոռուպցիայի հետաքննության հարցով: Այս մասին հայտնում է Euronews.ru–ն:
Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը, ում գործը գտնվում է հետաքննության փուլում, մտադիր է ապրիլի 6-ին երկիր վերադառնալ Դոմինիկյան Հանրապետությունից, որտեղ այժմ գտնվում է։
Հետաքննությունը կապված է Սաուդյան Արաբիայում Իսպանիայի Սուպերգավաթի հնարավոր անօրինական պայմանագրերի հետ։ Ռուբիալեսը խոստանում է համագործակցել հետաքննության հետ։
Չորեքշաբթի նրա՝ Գրանադայի տունը, Լաս Ռոզասում (Մադրիդի նահանգ) գտնվող գրասենյակը, Սևիլիայում Օլիմպիական մարզադաշտը և ինը այլ վայրեր խուզարկվել են վերջին հինգ տարիների ընթացքում հնարավոր անօրինական պայմանագրերի շուրջ հետաքննության շրջանակում: Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է առնվազն յոթ մարդու։
Նմանատիպ հոդվածներ
Թիմը պատրաստ է վաղվա խաղին. Պետրակով
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայի դեմ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ կայացած...
Ես չէի ուզում հեռանալ. Մեսսին` «Բարսելոնայից» տեղափոխման մասին
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, որ 2021 թվականին «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունն իր համար դժվար է ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմացեք մինչև նոյեմբեր ամիս. իմ պայմանագիրը կավարտվի, նրանք կվերադառնան. Պետրակովը՝ Բարսեղյանի և Բայրամյանի մասին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի հետ ընկերական խաղից առաջ հանդիպել է լրագրողների...
MMA Եվրո-2024. հայ պատանիները 1 օրում 8 մեդալ են նվաճել
Խառը մարտարվեստի՝ MMA-ի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը մարտի 30-ին Հայաստանի հավաքականի մարզիկները 8 մեդալ՝ 5 ոսկի,...