Թիմը պատրաստ է վաղվա խաղին. Պետրակով
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայի դեմ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին.
«Լավ ծանոթ եմ այս թիմին, մի քանի անգամ խաղացել եմ նրանց դեմ։ Կարծում եմ՝ նրանք դավանում են ուժային, ֆիզիկական, աթլետիկ ֆուտբոլ։ Շատ կարևոր է այսպիսի թիմերի հետ մրցակցելը և հատկապես կարևոր է երիտասարդների համար։ Ցանկալի կլինի նաև, որ վաղվա խաղում դրական արդյունք լինի, որովհետև արդյունքը միշտ էլ կարևոր է։
Կազմի մասին չեմ ուզում խոսել, որովհետև կարող ես պլանավորել, բայց խաղի ընթացքից ելնելով՝ փոփոխություններ անել։
Կոսովոյի դեմ խաղից հետո թիմը վերականգնվել է։ Պատրաստ ենք վաղվա խաղին»։
Նմանատիպ հոդվածներ
Ես չէի ուզում հեռանալ. Մեսսին` «Բարսելոնայից» տեղափոխման մասին
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, որ 2021 թվականին «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունն իր համար դժվար է ե...
Լուիս Ռուբիալեսը խոստանում է համագործակցել իր օրոք եղած ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների հետաքննության հետ
Լուիս Ռուբիալեսը խոստանում է համագործակցել իր նախագահության օրոք Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայում ենթադրյալ...
MMA Եվրո-2024. հայ պատանիները 1 օրում 8 մեդալ են նվաճել
Խառը մարտարվեստի՝ MMA-ի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը մարտի 30-ին Հայաստանի հավաքականի մարզիկները 8 մեդալ՝ 5 ոսկի,...
34 տարեկանում հանկարծամահ է եղել հեծանվային սպորտի ռուս չեմպիոն Ալեքսեյ Ցատևիչը
34 տարեկանում մահացել է խճուղային հեծանվավազքի Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի նախկին հեծանվորդ Ալեքսեյ Ցատևիչ...