Հանդիպում է եղել ՀՀ և Մեծ Բրիտանիայի ՊՆ ներկայացուցիչների միջև
Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն համագործակցության շրջանակում մարտի 28-29-ը Լոնդոնում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող քննարկումներ: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ–ն:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հանդիպում ՄԹ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ` ՄԹ պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրեն Փոլ Ուայաթի և պաշտպանության ապահովման տնօրեն Գայ Լեսթերի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ՄԹ համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ՊՆ ընթացիկ ծրագրերը:
Բրիտանական կողմը ներկայացրել է այդ ոլորտում առկա փորձն ու մեթոդաբանությունը և ՀՀ պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։
Քննարկումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, փորձագիտական և մեթոդական օժանդակություն տրամադրելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանի գործով նիստն անցել է լարված մթնոլորտում
Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրում ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստն անցել է լարված մթնոլոր...
Բելգորոդում ԱԹՍ–ն մխրճվել է պատշգամբ
Բելգորոդում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մարդ է մահացել, երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Kommers...
Բելգիան Ուկրաինային 100 միլիոն եվրո կհատկացնի F-16-ի տեխնիկական սպասարկման համար
Բելգիայի Նախարարների խորհուրդն ուրբաթ հավանություն է տվել Ուկրաինային 100 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն ցուցաբ...
Իսրայելը կվերադառնա ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի շուրջ բանակցությունների սեղան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել իսրայելական պատվիրակության վերադարձին Գազայի հատվածում հրադադ...