Ջալալ Հարությունյանի գործով նիստն անցել է լարված մթնոլորտում
Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրում ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստն անցել է լարված մթնոլորտում։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին «Ցորի» զոհված հրետանավորներից մեկի հարազատը։
Նիստն անցել է դռնփակ ռեժիմով, դատարանը քննել է գործով առկա փաստաթղթերը։
«Մեկնարկել է բուն դատական պրոցեսը։ Անցել է լարված մթնոլորտում, քանի որ մեղադրյալի պաշտպանն անընդհատ հերոսացնում է Ջալալ Հարությունյանին, դա նյարդայնացնում է ծնողներին»,- պատմել է զոհվածի հարազատը։
Նշենք, որ նախորդ նիստին զոհվածների հարազատները դատարանին միջնորդել էին գործը քննել Երեւանում, որպեսզի իրենք բոլոր նիստերին կարողանան ներկա գտնվել, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։
Նմանատիպ հոդվածներ
Բելգորոդում ԱԹՍ–ն մխրճվել է պատշգամբ
Բելգորոդում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մարդ է մահացել, երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Kommers...
Բելգիան Ուկրաինային 100 միլիոն եվրո կհատկացնի F-16-ի տեխնիկական սպասարկման համար
Բելգիայի Նախարարների խորհուրդն ուրբաթ հավանություն է տվել Ուկրաինային 100 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն ցուցաբ...
Իսրայելը կվերադառնա ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի շուրջ բանակցությունների սեղան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել իսրայելական պատվիրակության վերադարձին Գազայի հատվածում հրադադ...
Հանդիպում է եղել ՀՀ և Մեծ Բրիտանիայի ՊՆ ներկայացուցիչների միջև
Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն համագործակցության շրջանակում մարտի 28-29-ը Լոնդո...