Իսրայելը կվերադառնա ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի շուրջ բանակցությունների սեղան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել իսրայելական պատվիրակության վերադարձին Գազայի հատվածում հրադադարի շուրջ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ բանակցություններին, ուրբաթ հաղորդում է CNN-ը։
«Նեթանյահուն զրույց է ունեցել Մոսադի հետախուզության տնօրենի և Գլխավոր անվտանգության ծառայության (Շին Բեթ) ղեկավարի հետ և հավանություն է տվել առաջիկա օրերին Դոհայում և Կահիրեում բանակցությունների հաջորդ փուլի անցկացմանը», - նշվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը գործողություն է սկսել Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորման դեմ։
ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ առաջարկել էր եռաստիճան հրադադարի ծրագիր անկլավում, որի համաձայն խումբը աստիճանաբար ազատ կարձակի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած պատանդներին՝ Իսրայելի բանտերում պահվող հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: ՀԱՄԱՍ-ը նաև պահանջել է զինադադար, Իսրայելի դուրսբերում Գազայի հատվածից և ազատ մուտք դեպի անկլավ մարդասիրական օգնության համար:
Նեթանյահուն քննադատել է այս պահանջները և խոստացել վերսկսել իսրայելական հարձակումը և շարունակել պայքարը մինչև ՀԱՄԱՍ–ի ոչնչացումը։
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանի գործով նիստն անցել է լարված մթնոլորտում
Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրում ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստն անցել է լարված մթնոլոր...
Բելգորոդում ԱԹՍ–ն մխրճվել է պատշգամբ
Բելգորոդում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մարդ է մահացել, երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Kommers...
Բելգիան Ուկրաինային 100 միլիոն եվրո կհատկացնի F-16-ի տեխնիկական սպասարկման համար
Բելգիայի Նախարարների խորհուրդն ուրբաթ հավանություն է տվել Ուկրաինային 100 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն ցուցաբ...
Հանդիպում է եղել ՀՀ և Մեծ Բրիտանիայի ՊՆ ներկայացուցիչների միջև
Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն համագործակցության շրջանակում մարտի 28-29-ը Լոնդո...