Ղազախստանը 139 խաղաղապահ է ուղարկել Գոլանի բարձունքներ
Ղազախստանի իշխանությունները 139 զինծառայողներից բաղկացած խաղաղապահ զորախումբ են ուղարկել Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն, որի խնդիրն է հետևել Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարի պահպանմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովը նշել է, որ ՄԱԿ-ի առաքելություններում ղազախստանցի խաղաղապահների մասնակցության աշխարհագրության ընդլայնումն ու դիվերսիֆիկացումն իրականացվում է նախագահի հանձնարարականով։
Խաղաղապահների հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ալմաթիի Պանֆիլովյան 28 գվարդիականների այգում։ Գոլանի բարձունքներ են ուղարկվել 139 զինծառայողներ, որոնք առաքելության մանդատին համապատասխան կկատարեն հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմի պահպանման խնդիրներ։
«Սա մեծ պատիվ է մեզ համար, մենք կարճ ժամանակահատվածում պատրաստել և վերազինել ենք խաղաղապահ զորախումբը, որը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և պահանջներին, պատրաստ է կատարել առաջադրանքները ռազմաքաղաքական իրադրության հատուկ պայմաններում»,-արարողության ժամանակ հայտարարել է Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը:
Նմանատիպ հոդվածներ
Ստոլտենբերգը հայտնել է՝ Ռուսաստանն Ուկրաինայում մոտավոր քանի զոհ և վիրավոր ունի
ՆԱՏՕ-ի գնահատականներով՝ Ռուսաստանի կորուստներն Ուկրաինայի դեմ պատերազմում վերջին շրջանում զգալիորեն աճել են։ Այս մասին Բ...
ՌԴ ՊՆ-ն Ռուսաստան մտնելու դիվերսանտների փորձի մասին մանրամասներ է հայտնել
Դիվերսանտների թվում, որոնք նախօրեին փորձել են ներխուժել Ռուսաստան Ուկրաինայի կողմից, օտարերկրյա վարձկաններ են եղել: Այս...
Շոլցը բացառել Է Կիևին Taurus հրթիռների մատակարարումը. հայտնի է` ինչու
Taurus ավիացիոն թևավոր հրթիռները այն սպառազինություններից են, որոնց վերահսկողության համար անհրաժեշտ են գերմանացի զինծառա...
Մենք որևէ մեկի հրամանին չենք ենթարկվի․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի իր սահմանների մոտ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար և անհրաժեշտ միջոցնե...