ՌԴ ՊՆ-ն Ռուսաստան մտնելու դիվերսանտների փորձի մասին մանրամասներ է հայտնել
Դիվերսանտների թվում, որոնք նախօրեին փորձել են ներխուժել Ռուսաստան Ուկրաինայի կողմից, օտարերկրյա վարձկաններ են եղել: Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մոսկվայի ժամանակով ժամը 16:30-ի սահմաններում հատուկ գործողությունների ուժերի և օտարերկրյա վարձկանների ուկրաինական դիվերսիոն խումբը երկու Մի-8 ուղղաթիռներով, օգտագործելով տեղանքի ռելիեֆի առանձնահատկությունները, Ուկրաինայի տարածքում մինչև 30 մարդուց բաղկացած դեսանտ է իջեցրել՝ պետական սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա»,-ասված է գերատեսչության մամուլի տեղեկագրում:
Նշվում է, որ վայրէջքից հետո դիվերսանտները ուղղվել են դեպի Բելգորոդի մարզի սահմանամերձ Կոզինկա գյուղ և ծայրամասում գտնվող մի քանի տուն մտել: Հետագա առաջխաղացման ժամանակ նրանց նկատել են ռուս զինվորականներն ու ԱԴԾ սահմանապահ մարմինների աշխատակիցները։
Նախարարաությունից հաղորդում են, որ հակառակորդին հարված են հասցրել հրետանու, ավիացիայի, ինչպես նաև կառավարվող ավիառումբերի կիրառմամբ։ Զգալի կորուստներ կրելով՝ գրոհայինները նահանջել են Ուկրաինայի տարածք։ Դիվերսիոն խմբի մնացորդները դուրս են եկել ականապատ դաշտ, որտեղ նրանց ոչնչացրել են։
ՌԴ ՊՆ-ում նշել են․ «Այդ գործողության հետ միաժամանակ «Տորնադո» ՀԿՌՀ-ով ոչնչացվել է հակառակորդի մի խումբ, որն առաջ էր շարժվում վիրավոր և սպանված ուկրաինացի դիվերսանտներին տարհանելու համար։ Ուկրաինայի Զինված ուժերի ընդհանուր կորուստները կազմել են ավելի քան 50 մարդ»։
Ռուս ուժայիններն ամբողջությամբ վերականգնել են վերահսկողությունը գյուղի նկատմամբ և մաքրել են շրջանը։
Հւշեցենք՝ մարտի 12-14-ը «Запад» խմբավորման զորքերը ԱԴԾ-ի հետ համատեղ կանխել են ուկրաինացի զինյալների՝ Բելգորոդի և Կուրսկի շրջաններ ներխուժելու մի քանի փորձ: Ուկրաինայի
Նմանատիպ հոդվածներ
Ստոլտենբերգը հայտնել է՝ Ռուսաստանն Ուկրաինայում մոտավոր քանի զոհ և վիրավոր ունի
ՆԱՏՕ-ի գնահատականներով՝ Ռուսաստանի կորուստներն Ուկրաինայի դեմ պատերազմում վերջին շրջանում զգալիորեն աճել են։ Այս մասին Բ...
Ղազախստանը 139 խաղաղապահ է ուղարկել Գոլանի բարձունքներ
Ղազախստանի իշխանությունները 139 զինծառայողներից բաղկացած խաղաղապահ զորախումբ են ուղարկել Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի դիտ...
Շոլցը բացառել Է Կիևին Taurus հրթիռների մատակարարումը. հայտնի է` ինչու
Taurus ավիացիոն թևավոր հրթիռները այն սպառազինություններից են, որոնց վերահսկողության համար անհրաժեշտ են գերմանացի զինծառա...
Մենք որևէ մեկի հրամանին չենք ենթարկվի․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի իր սահմանների մոտ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար և անհրաժեշտ միջոցնե...