Դանակահարություն՝ Երևանում. 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, ինչի արդյունքում 18–ամյան տղան մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Նշվում է, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված երեխա:
Ոստիկանները նշված քոլեջի հարևանությամբ գտնվող թիվ 54 շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր և կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի մասում նույնպես եղել են արնանման հետքեր:
Կայքի փոխանցմամբ՝ կարճ ժամանակ անց հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան գիտակցության չգալով մահացել է։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-ամյա Ռաֆայել Հ.-ն է, որը սովորում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն-փլուզում՝ նախկին պատգամավորի շշերի գործարանում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության գործով կասկածյալի ձերբակալության կադրերը
Երեկ՝ մարտի 13-ին, իրավապահները Սյունիքի մարզում հայտնաբերել են Ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում հրկիզել են քրեական աշխարհում հայտնի անձի «Cadillac»-ը
Երեկ՝ մարտի 12-ին, ավտոմեքենայի հրկիզման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։Ժամը 0...
ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում՝ Բաթ օկրուգի Ինգալս Ֆիլդ օդանավակայանի թռիչքուղուց ոչ հեռու, մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Ինչ...