ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության գործով կասկածյալի ձերբակալության կադրերը
Երեկ՝ մարտի 13-ին, իրավապահները Սյունիքի մարզում հայտնաբերել են Ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած անձին ու ծեծկռտուքի ևս երկու մասնակցի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ կցելով տեսանյութ:
Ինչպես հայտնում է կայքը՝ նրանք հայտնաբերել են Սիսիանում։
Կայքը հայտնում է, որ սպանություն կատարողը մի քանի անգամ է դանակով հարվածել իր զոհին, անգամ երբ նա վիրավոր ընկած է եղել գետնին, ասել է, թե պետք է կոկորդը կտրի ու կտրել է։ Հաղորդվումէ, որ այդպես էին նշում վիճաբանությանը ականատես եղած մի քանի վկաներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել։
Կայքի տեղեկություններով՝ վաղը քննչական բաժինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր հրդեհ՝ ՌԴ-ում․ բազմահարկ շենքն ամբողջությամբ այրվել է
Տվերի շինհրապարակում հզոր հրդեհ է բռնկվել: Բազմահարկ շենքն ամբողջությամբ այրվել է։«Տվերում հզորագույն կիսակառույց բնակել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ առևտրային սրահներում․ հաշված րոպեների ընթացքում փլուզվել է տանիքը․ ՌԴ
Պերմի երկրամասում առևտրային սրահներով շինություն է բռնկվել։ Հրդեհի մակերեսը կազմում է 800 քմ։Ալեքսանդրովկայի խանութի երկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն-փլուզում՝ նախկին պատգամավորի շշերի գործարանում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգում․ բռնկումն ու ծուխը տեսանելի են տարբեր շրջաններում
Սանկտ Պետերբուրգի հարավում՝ Պուլկովո օդանավակայանի շրջանում, լուրջ հրդեհ է տեղի ունենում։ Ինչպես հաղորդում է Readovka ցա...