ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում հրկիզել են քրեական աշխարհում հայտնի անձի «Cadillac»-ը
Երեկ՝ մարտի 12-ին, ավտոմեքենայի հրկիզման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում ավտոմեքենաներ են այրվում։
Կայքը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է կայանված վիճակում գտնվող «Cadillac Escalade» մակնիշի ավտոմեքենայում, կրակը տարածվել ու վնասել է հարևանությամբ կայանված «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան։
Կայքի տեղեկություններով՝ «Cadillac Escalade»-ը պատկանում է Երևանի բնակիչ 35-ամյա Արման Ա․-ին, ով քրեական աշխարհում հայտնի է «Թլոշ» Արման մականվամբ և իրավապահները կասկածներ ունեն, որ նրա ավտոմեքենան հրկիզել են։





Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն-փլուզում՝ նախկին պատգամավորի շշերի գործարանում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության գործով կասկածյալի ձերբակալության կադրերը
Երեկ՝ մարտի 13-ին, իրավապահները Սյունիքի մարզում հայտնաբերել են Ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած...
Դանակահարություն՝ Երևանում. 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, ինչի արդյունքում 18–ամյան տղան մահացել է։ Այս մ...
ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում՝ Բաթ օկրուգի Ինգալս Ֆիլդ օդանավակայանի թռիչքուղուց ոչ հեռու, մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Ինչ...