Զելենսկու ավտոշարասյան հրթիռակոծությունից հետո նա ելույթ է ունեցել

Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Օդեսայում տեղի ունեցածը։  Նրա խոսքով ՝ հարձակման ժամանակ ինքն ու Հունաստանի վարչապետը գտնվել են նավահանգստում։ Այս մասին տեղեկանում ենք Meduza-ից։ 


«Մենք այսօր տեսանք այդ հարվածը։ Դուք տեսնում եք, թե ում հետ գործ ունենք, նրանց չի հետաքրքրում, թե ուր կխփեն: Ես գիտեմ, որ այսօր տուժածներ են եղել, բոլոր մանրամասները դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր, կան վիրավորներ»,-ասել Է Ուկրաինայի նախագահը Միցոտակիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։


Հունաստանի վարչապետը հաստատել է, որ պայթյունները տեղի են ունեցել այն վայրի մոտ, որտեղ գտնվել են հունական պատվիրակությունն ու ուկրաինացի պաշտոնյաները: «Արդեն ամենավերջում մենք լսեցինք տագնապի ազդանշաններ և պայթյուններ, որոնք մեզ շատ մոտ էին։ Մենք չենք հասցրել գնալ պաշտպանված վայր, դա շատ տպավորիչ փորձ է», - ասել է նա։


Ավելի վաղ հունական «Prototema» թերթը հայտնել է՝ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Օդեսայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ՝ Հունաստանի վարչապետ Կիրյակոսի հետ հանդիպումից առաջ։ 


«Վարչապետի և Հունաստանի պատվիրակության անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չկա», - ասել են կառավարության պաշտոնական աղբյուրները: «Մենք բոլորս լավ ենք», - ավելի վաղ թերթին տրված մեկնաբանությունում ասել է Հունաստանի պետնախարար Ստավրոս Պապաստավրուն:


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Օդեսայում պայթյուն է որոտացել։