Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Մեդվեդև
Բունդեսվերի սպաների միջև գաղտնալսված խոսակցությունը վկայում է այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
«Բունդեսվերի սպաների խոսակցությունը որպես հրթիռների և տանկերի խաղ ներկայացնելու փորձերը չարամիտ սուտ են: Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»,- գրել է քաղաքական գործիչը:
Ղրիմի ազգամիջյան առաքելության ղեկավար Զաուր Սմիրնովն էլ, մեկնաբանելով Բունդեսվերի զինվորականների միջև Ղրիմի կամրջին հարվածելու հնարավորության մասին խոսակցության գաղտնալսված ձայնագրությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Գերմանիան կրկին կարող է դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի մեղավորը։
«Գերմանիան կարող է կրկին դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի մեղավորը: Ինչպես Գերմանիան ժամանակին սանձազերծեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը նույնպես կարող է աշխարհը տանել դեպի գլոբալ ռազմական հակամարտություն», – ասել է Սմիրնովը:
Նրա խոսքով՝ գերմանացի բարձրաստիճան զինվորականների խոսակցությունը Ռուսաստանի դեմ հարվածների մասին հուշում է, որ Բունդեսվերի վերնախավը կրկին տարվել է «աշխարհի գերիշխանության մասին խելահեղ գաղափարներով»։
Նշենք, որ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ հաստատել է, որ գերմանացի բարձրաստիճան զինվորականների միջև ներքին խոսակցությունը Ղրիմի կամրջի վրա Taurus հրթիռների հնարավոր կիրառմամբ հարձակման ծրագրերի վերաբերյալ գաղտնալսվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է Քարվաճառի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիր...
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...
ԱՄՆ-ը հաստատել է` բրիտանական բեռնատար նավը խորտակվել է Կարմիր ծովում
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է, որ բրիտանական MV Rubymar բեռնատար նավը խորտակվել է Կարմիր ծովում։Հիշեցնեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակելի շենքի մոտ անօդաչու թռչող սարք է ընկել ու պայթել. Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգում բնակելի շենքի մոտ անօդաչու թռչող սարք է ընկել ու պայթել։Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հայտնել է Կրաս...