ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդեսայում պայթյուն է որոտացել․ Զելենսկին և Հունաստանի վարչապետը այնտե՞ղ էին․ ԶԼՄ
Ուկրաինայի հարավում գտնվող Oդեսայում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը:
«Օդեսայում պայթյուն է լսվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ պահին հնարավոր էր լինել քաղաքում։ Այս մասին գրում է Readovka թելեգրամ ալիքը։ Հղում անելով տեղական լրատվամիջոցներին՝ նաև նշվում է, որ այնտեղ հնարավոր է գտնվում էր նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Հաղորդվում է, որ մինչ պայթյունը քաղաքում երևում էր ավտոշարասյուն, իսկ թե ով է եղել դրանում, չի հաղորդվում։
Հավելենք, որ այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ օդային ռմբակոծության մասին ահազանգ է ստացվել Օդեսայի, Խարկովի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի մարզերում, ինչպես նաև Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիեի հատվածներում և Խերսոնի շրջաններում։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պեսկովն ասել է, թե որ դեպում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի
Ռուսաստանը հավատարիմ է միջուկային զենքի վերաբերյալ իր դոկտրինին, որտեղ այն մեկնաբանվում է որպես «հրաժեշտի զենք»: Այն կկի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինան հայտարարել է ռուսական կործանիչ խոցելու մասին. հրապարակվել է Սու-34-ի ընկելու պահը
Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի հրամանատարությունը մարտի 2-ին հայտարարել է նախօրեի առավոտյան ռուսական ևս մեկ Սու-34 կործանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լայնածավալ հարձակում` Խան Յունիսում. ՑԱԽԱԼ
Իսրայելի պաշտպանության բանակը` ՑԱԽԱԼ-ը, հայտնել է Խան Յունիսում լայնածավալ հարձակման մասին: Սակայն մարտերը շարունակվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդը հրթիռակոծվել է. կա զոհ
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի օդային տարածքում Ուկրաինայից արձակված ութ հրթիռ են ոչնչացր...