«Ձեզ նման՝ մենք էլ ենք այդ խնդրից բողոքում». Գնել Սանոսյան
«Ձեզ նման՝ մենք էլ ենք այդ խնդրից բողոքում»,- հայտարարել է ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, թե ջրագծերի, մալուխների կամ գազատարների անցկացումից հետո, երբ կրկին ասֆալտում են, ճանապարհների որակը անհամեմատ վատանում է. «Անհիշելի ժամանակներից գրեթե չեմ տեսել նման աշխատանքներից հետո օրիգինալ տեսքի բերված ճանապարհներ»։
Գնել Սանոսյանը նշեց, որ ճանապարհներն իրենց տիրապետման ներքո են, և «Գազպրոմի», «Վիոլա ջրի» կամ ՀԷՑ-ի կողմից աշխատանքները հաճախ արվում են առանց համաձայնեցնելու․ «Հաճախ դրանք վերականգնվում են ոչ այնպես, ինչպես պետք է վերականգնվեն, և մենք ու այդ կառույցները սկսում ենք իրար հետ խնդիր ունենալ։ Ձեր բարձրաձայնած հարցը ոչ միայն տեղին է, այլ նաև մենք այդ խնդրին բախվում ենք, բարձրաձայնում ենք»։
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ներկրված կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ է հայտնաբերել
«Ռոսսելխոզնադզոր»-ը լաբորատոր մոնիտորինգի ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի մատակարարման հարց...
ՀՀ-ից դեպի ՌԴ ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է
Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզոր...
Ինչու է Ռուսաստանում, Բելառուսում բենզինն անհամեմատ էժան. Գեղամ Գևորգյանը բացատրում է
Եկեք միանգամից ֆիքսենք՝ դեմպինգը վատ երևույթ է, շաքարի շուկայում մենք ունեցել ենք այդ երևույթի հետ կապված տուգանք, որովհ...
«Ֆետա» անվանումով պանիրը պետք է արտադրված լինի տվյալ աշխարհագրական տարածքում. ընկերություններ են տուգանվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ...