«Ֆետա» անվանումով պանիրը պետք է արտադրված լինի տվյալ աշխարհագրական տարածքում. ընկերություններ են տուգանվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ հարուցված վարույթների շրջանակում թվով 7 տնտեսավարող սուբյեկտներից 5-ն ընդունել է իրավախախտումների փաստը և արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացրել:
ՄՊՀ-ից NEWS.am-ին հայտնել են, որ կիրառված արագացված վարույթներն ավարտվել են, որոնց արդյունքում տնտեսավարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել: Երկու տնտեսավարողների վերաբերյալ հարուցված վարույթները գտնվում են ընթացիկ փուլում:
ՄՊՀ-ն հետամուտ է լինելու, որպեսզի առևտրի կետերի դարակաշարերում «Ֆետա» անվանման ներքո իրացվող պանիրը բացառապես արտադրված լինի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում:
Հիշեցնենք, որ վարույթների հարուցման հիմք է հանդիսացել տնտեսավարող սուբյեկտների կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառին նման անվանումներով պանիրների ներմուծումը և իրացումն այն դեպքում, երբ դրանք առերևույթ արտադրված չեն «Ֆետա» ծագման տեղանվան մեջ ներառված աշխարհագրական տարածքում և պահանջներին համապատասխան։
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ներկրված կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ է հայտնաբերել
«Ռոսսելխոզնադզոր»-ը լաբորատոր մոնիտորինգի ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի մատակարարման հարց...
ՀՀ-ից դեպի ՌԴ ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է
Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզոր...
«Ձեզ նման՝ մենք էլ ենք այդ խնդրից բողոքում». Գնել Սանոսյան
«Ձեզ նման՝ մենք էլ ենք այդ խնդրից բողոքում»,- հայտարարել է ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով ԱԺ ՔՊ խմբակցության...
Ինչու է Ռուսաստանում, Բելառուսում բենզինն անհամեմատ էժան. Գեղամ Գևորգյանը բացատրում է
Եկեք միանգամից ֆիքսենք՝ դեմպինգը վատ երևույթ է, շաքարի շուկայում մենք ունեցել ենք այդ երևույթի հետ կապված տուգանք, որովհ...