ՀՀ-ից դեպի ՌԴ ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է
Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։ 2023 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանից ՌԴ էր արտահանվել ավելի քան 11 մլն հատ ծաղիկ։
Ամենից շատ արտահանվել են կակաչներ՝ 15,7 միլիոն հատ, քանակով հաջորդում են վարդերը՝ 4,3 միլիոն հատ։ Այս տարի ներկրվել է նաև 211 հազար հատ ալստրոմերիա, 88 հազար հատ հերբերա, 2 հազար հատ քրիզանթեմներ և 1500 հատ նարգիզ։
Նշենք, որ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել գրեթե 5,5 մլն հատ կակաչ (գրեթե 3 անգամ պակաս 2024-ի համեմատ), 3,1 մլն հատ վարդեր (մոտ 1,3 անգամ պակաս) և այլն։
Ռոսսելխոզնադզորից նաև հայտնում են, որ միևնույն ժամանակահատվածում Թուրքիայից Ռուսաստան է արտահանվել 487,4 հազար մեխակ, Վրաստանից՝ 200 հազար միմոզայի ճյուղ։ Վերին Լարսի անցակետով այլ երկրներից ծաղիկներ չեն ներկրվել։
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ներկրված կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ է հայտնաբերել
«Ռոսսելխոզնադզոր»-ը լաբորատոր մոնիտորինգի ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի մատակարարման հարց...
Ինչու է Ռուսաստանում, Բելառուսում բենզինն անհամեմատ էժան. Գեղամ Գևորգյանը բացատրում է
Եկեք միանգամից ֆիքսենք՝ դեմպինգը վատ երևույթ է, շաքարի շուկայում մենք ունեցել ենք այդ երևույթի հետ կապված տուգանք, որովհ...
Թուրքական արժույթը կրկին էժանացել է և թարմացրել պատմական նվազագույն ցուցանիշը
Թուրքիայի ազգային արժույթը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը։ Այսօրվա տվյալներով` 1 դոլարի փոխարժեքը 32 լիրա է։Վ...
«Ձեզ նման՝ մենք էլ ենք այդ խնդրից բողոքում». Գնել Սանոսյան
«Ձեզ նման՝ մենք էլ ենք այդ խնդրից բողոքում»,- հայտարարել է ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով ԱԺ ՔՊ խմբակցության...