Ինչու է Ռուսաստանում, Բելառուսում բենզինն անհամեմատ էժան. Գեղամ Գևորգյանը բացատրում է
Եկեք միանգամից ֆիքսենք՝ դեմպինգը վատ երևույթ է, շաքարի շուկայում մենք ունեցել ենք այդ երևույթի հետ կապված տուգանք, որովհետև եթե 2023 թվականը հանենք, որտեղ այնտեղ քվոտայի խնդիր է եղել, մինչև 2022-ը կտեսնեք, որ շաքարի շուկայում մասնաբաժնի էական փոփոխություն է եղել: Այս մասին ԱԺ-ում հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահի պաշտոնում առաջադրված Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցին, որը վերաբերում էր դեմպինգին և շաքարի շուկայում տիրող իրավիճակին:
«Իքս տնտեսվարողը փորձում էր դեմպինգ իրականացնել, ինչի համար ունենք արդեն կայացված որոշում»,-ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց վառելիքի թերլիցքավորման մասին, ինչին ի պատասխան՝ Գևորգյանը նշեց՝ թերլիցքավորում-որակ հարցերն ավելի շատ տեսչական մարմինների տիրույթում են, սակայն նկատեց՝ պետք է այնպիսի կարգավորումներ, ստանդարտներ մշակել, որ սպառողը կարողանա պաշտպանված զգալ իրեն:
«Իհարկե, տնտեսվարողներն անընդհատ փորձելու են հօգուտ իրենց գործողություններ կատարել: Մեր խնդիրն այնպիսի միջավայր ստեղծելն է, որ դրա հնարավորությունը հնարավորինս նվազ լինի»,- ասաց ՄՊՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն:
Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչու է Հայաստանում բենզինը ԵԱՏՄ երկրների համեմատությամբ թանկ, ՄՊՀ նախագահի թեկնածուն պարզաբանեց՝ Ռուսաստանում, Բելառուսում բենզինն էժան է, որովհետև ունեն ներքին շուկայի սուբսիդավորում. «Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ուզում եք ունենալ, օրինակ, 500 դրամանոց ապրանքը, լինի դա բենզին թե շաքար, 200 դրամով, ձեր հարկերից պետությունը պետք է տա սուբսիդավորման, որը աշխարհի ամենալավ բանը չէ, և մենք դա չենք խրախուսում»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը:
Իսկ թե ինչու է բենզինի գինը տատանվում, նշեց՝ պատճառն այն է, որ ՄՊՀ-ն գործ է հարուցել դեմպինգի համար, որովհետև այդ ժամանակ ՌԴ-ում բենզինն ավելի թանկ էր վաճառվում, քան Հայաստանում:
«Բենզինի քանակը Հայաստանում ընդամենը 250 հազար տոննա է, և անկեղծ՝ վերաբերում է շատ ավելի սահմանափակ թվով քաղաքացիների, քան դրա մասին անընդհատ խոսում ենք: Այս պահին ունենք բենզինի հետ կապված ընթացիկ գործ, կարծում եմ՝ մեկ ամսից կավարտվի, և արդյունքները կտեսնեք: Շուտով կհրապարակենք բենզինի գնագոյացման մեխանիզմը, արդեն տնտեսվարողների հետ ունենք համաձայնություն, որովհետև կա առևտրային գաղտնիքի կոմպոնենտ»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ներկրված կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ է հայտնաբերել
«Ռոսսելխոզնադզոր»-ը լաբորատոր մոնիտորինգի ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի մատակարարման հարց...
ՀՀ-ից դեպի ՌԴ ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է
Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզոր...
«Ձեզ նման՝ մենք էլ ենք այդ խնդրից բողոքում». Գնել Սանոսյան
«Ձեզ նման՝ մենք էլ ենք այդ խնդրից բողոքում»,- հայտարարել է ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով ԱԺ ՔՊ խմբակցության...
«Ֆետա» անվանումով պանիրը պետք է արտադրված լինի տվյալ աշխարհագրական տարածքում. ընկերություններ են տուգանվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ...