ԱՄՆ-ն հայտարարել է, որ բաց է ՌԴ-ի հետ որոշ հարցեր քննարկելու համար
Մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության` ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի հետ միջուկային ռիսկերի և միջուկային սպառազինությունների վերահսկման հարցերը առարկայական քննարկելու համար:
«Մենք բազմիցս կրկնել ենք, որ բաց ենք Ռուսաստանի հետ փոխգործակցության համար միջուկային ռիսկերի և միջուկային սպառազինությունների վերահսկման վերաբերյալ առարկայական քննարկումների շրջանակներում։
Դա արդիական է մնում նաև այսօր։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, միջուկային զենքին վերաբերող հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նա...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...