ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է կազմակերպության մի շարք միջոցառումներին Հանրապետության չմասնակցելուն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից:
«Այս պահի դրությամբ Երևանի կողմից ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին ՀԱՊԿ քարտուղարություն որևէ դիմում չի ստացվել: Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է վերջին շրջանում կազմակերպության կողմից անցկացվող մի շարք միջոցառումներին Հայաստանի Հանրապետության չմասնակցելուն», - ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից:
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար...
Սամվել Շահրամանյանը` իր թիկնապահի ձերբակալման մասին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր է ստացել...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...