Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանն ու Իրանն ինչպես կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը:
ՀՀ ՊՆ նախարարը հիշեցրել է 2022թ. սեպտեմբերյան իրադարձությունները, երբ ադրբեջանական ԶՈւ-ն դիմեց ռազմական ագրեսիայի և օկուպացրեց Հայաստանի տարածքի մի հատված. «Այդ իրադարձություններից հետո է, որ Հայաստանն իր ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր է դրել։ Հայաստանի սուվերեն իրավունքն է, և Հայաստանն է իրավասու որոշել՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից»:
Պապիկյանի խոսքով` Հայաստանի իրավունքն է՝ համագործակցել և՛ Ֆրանսիայի հետ, և՛ Իրանի. «Դա ի գիտություն պետք է լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ։ Իրանցի գործընկերները հարգում են համագործակցությունն այլ գործընկերների հետ։ Կարծում եմ՝ նույնը մեր ռուսաստանցի գործընկերները պետք է անեն»։
Պապիկյանն ընդգծել է, որ Հայաստանը չունի համագործակցելու տաբուներ։ Այնուհետև անդրադառնալով ՀՕՊ համակարգի համալրմանը՝ Պապիկյանն ասել է, թե դա Հայաստանի սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու և երկնքի անվտանգությունն ապահովելու մասին է: Նա նշել է, որ որևէ գործընկերոջ, բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Սամվել Շահրամանյանը` իր թիկնապահի ձերբակալման մասին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր է ստացել...
էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապե...