էսկալացիայի վտանգն իրական է մնում. Էմանուել Մակրոնը` Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզում ընթացող համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա նշեց նաև, թե Ֆրանսիան ցավում է ինչպես նրա համար, որ փետրվարին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, այնպես էլ նրա համար, որ հայկական կողմն է զոհեր ու վիրավոր ունեցել։
«Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցների հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատարր թափանցիկությամբ։ Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում նաև Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և մեկ վիրավոր»,- ասաց Մակրոնը։
Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին, հավելեց նա։
«Մենք համոզված ենք, որ դրան կարող ենք հասնել միայն միջազգային իրավունքի , ինքնիխանության, տարածքային ամբողջականության ևսահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։
2022 թվականին Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ Դուք վերահաստատեցիք Ձեր հանձնառությունը Ալմաթիի հռչակագրին։ Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանազատման և սահմանագծման գործընթացում, ինչը հիմք կծառայի սահմանին ուժերի երկուստեք հետքաշման համար»,- ասաց Մակրոնը։
Էմանուել Մակրոնը նաև նշեց. «Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին»:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Շահրամանյանը` իր թիկնապահի ձերբակալման մասին
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր է ստացել...
Ով կարող է նշանակվել Էկոնոմիկայի նախարար․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շուրջ մեկ շաբաթ առաջ Վահան Քերոբյանը հեռացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, սակայն նախարարի թ...
Արցախի տեղեկատվական շտաբը` Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած մ...
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...