Նիկոլ Փաշինյանը Amazon Services-ի փոխնախագահների հետ քննարկել է փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեին և Մաքս Պետերսոնին: Հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Քննարկվել են ՀՀ կառավարության և Amazon Web Services-ի միջև փոխգործակցությանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու և էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումների և երկխոսության փուլում են:
Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացմանն ուղղված աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում են և կարևորել հատկապես այդ ուղղությամբ սերտ փոխգործակցությունը:
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառումը կազմակերպել են Amazon Web Services ընկերությունը և Մյունխենի անվտանգության համաժողովը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը և Հայաստանը ապրանքաշրջանառությունը կհասցնեն 3 միլիարդ դոլարի
Իրանը և Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի։ «Հայաստանը, բացի շատ կարևոր հար...
Ով կնշանակվի Էկոնոմիկայի նոր նախարար. ԶԼՄ
Իշխանական վերնախավում քննարկվում է Էկոնոմիկայի նոր նախարարի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Irakanum.am–ը:Լրատվամիջ...
Երկու տասնյակ լցանավեր, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել, դադարեցրել են ռուսական նավթի մատակարարումները. Bloomberg
2023 թվականի հոկտեմբերից ի վեր ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված 50 լցանավերից երկու տասնյակը դադարեցրել են ռուսական նավթի...
Թուրքիան բացել է հին բալկանյան միջանցքով Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունը
Թուրքական Botas գազափոխադրող օպերատորը բացել է հին բալկանյան միջանցքով դեպի Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունը հա...