Կիևը Ռուսաստանին խնդրել է փոխանցել ԻԼ-76-ի կործանման հետևանքով զոհված գերիների մարմինները. Յուսով
Կիևը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով փոխանցել Բելգորոդի մարզում Ռուսական ԻԼ-76-ի կործանման հետևանքով զոհված գերիների մարմինները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը:
Նա պնդում է, որ Ռուսաստանն, դեռ պատասխան չի տվել։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի զինված ուժերը հունվարի 24-ին խոցել են ռուսական Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը Բելգորոդի մարզի երկնքում, որով փոխանակման էին տանում 65 ուկրաինացի գերիների: Նրանք բոլորը, ինչպես նաև Ռուսաստանի ԶՈՒ երեք Ուղեկցող սպաներ և անձնակազմի վեց անդամներ զոհվել են։
Հավելենք, որ երեկ Ռուսաստանի Քննչական Կոմիտեն տեսանյութ էր տարածել և հայտնել, որ ՌԴ Բելգորոդի մերձակայքում ԻԼ-76-ը խոցվել է ամերիկյան Patriot համալիրից:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ներուժը բարձր է համարում
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղա...
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, Արթուր Երոյանը` ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորմ...
Ամերիկյան F-16 կործանիչ է կործանվել Հարավային Կորեայի ափերի մոտ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաստատել են Կորեայի Հանրապետության արևմտյան ափին ամերիկյան F-16 կործանիչի կործանումը։ Հաղորդվում...
ԱՄՆ-ի պատասխանը կարող է ավելի հզոր լինել․ CNN
Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը Սպիտակ տան պատասխանը կարող է ավելի ուժեղ լինել, քան Իրաք...