ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԻԼ-76-ը խոցվել է ամերիկյան Patriot համալիրից. ՌԴ ՔԿ
ՌԴ Բելգորոդի մերձակայքում ԻԼ-76-ը խոցվել է ամերիկյան Patriot համալիրից: Այս մասին հայտնել են ՌԴ ՔԿ-ից։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որը, իր հայտարարության, նկարահանվել է Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանման վայրում։
Ռուսաստանի Դաշնության ՔԿ-ի տվյալներով՝ պարզվել է, որ ուկրաինացի զինվորականները ինքնաթիռը խոցել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով։ Նշենք, որ նախկինում նույն հայտարարություններով էր հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարի ա Զախարովան անդրադառնալով ՔԿ-ի հայտարարությանը գրել է․ «ԱՄՆ քաղաքացիները պետք է իմանան, թե ուր են գնում իրենց գումարները: Բայդենը և նրա թիմը ամերիկացիներին մեղսակից դարձրեցին արյունալի ողբերգության մեջ»։
Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել էր 75 մարդ, այդ թվում ՝ 65 գերեվարված ուկրաինացի զինվորականներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարը ակնարկել է Ղրիմի օդանավակայանին հարվածելու մասին
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարը տեսանյութ է հրապարակել և ակնարկել Ղրիմի օդանավակայանին հարվածելու մասին։«Իսկ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի շրջակայքը
Իսրայելը փետրվարի 10-ի գիշերը հրթիռակոծել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք գյուղական շրջաններ: Այս մասին հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը ՄԱԿ-ի կենտրոնակայանի տակ գտնվող թունելում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետ է գտել
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ՄԱԿ-ի կենտրոնակայանի տակ գտնվող թունելում գտել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի` Եմենին հասցրած հարվածներից
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են հարվածներ հասցնել Եմենի հուսիթներին, որոնք, օգտվելով Իրանի աջակցությունից, վերջին ժամանակ...