ԱՄՆ-ի պատասխանը կարող է ավելի հզոր լինել․ CNN
Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը Սպիտակ տան պատասխանը կարող է ավելի ուժեղ լինել, քան Իրաքում և Սիրիայում նախորդ պատասխան հարձակումները: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
CNN-ը նաև նշում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ու Սպիտակ տունը փորձում են գաղտնի պահել իրենց ծրագրերը։
Հեռուստաալիքը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը «աճող ճնշման» տակ է գտնվում Հորդանանում բազայի վրա հարձակումներից հետո։ Հաղորդվում է, որ որոշ հանրապետականներ կոչ են արել ԱՄՆ-ի ուղղակի պատասխան քայլեր ձեռնարկել Իրանի դեմ։
Աղբյուրները նշում են, որ Բայդենի վարչակազմը դիտարկում է Սիրիայում և Իրաքում իրանական գրոհայիններին հարվածելու հնարավորությունը։ «Հարձակողական կիբերգրոհը» դիտարկվում է որպես հարվածի մեկ այլ տարբերակ։ Միևնույն ժամանակ, ընդգծում է հեռուստաալիքը, վերջին ամիսներին ԱՄՆ-ն բազմիցս հարձակվել է Իրանում և Սիրիայում իրանական խմբավորումների ներկայացուցիչների զենքի պահեստների վրա, սակայն «դա չկարողացավ կանգնեցնել գրոհայիններին»։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում պատերազմի Իրանի հետ․ «Մենք չենք փնտրում ավելի լայն հակամարտություն Մերձավոր Արևելքում: Ըստ էության, նախագահի յուրաքանչյուր գործողություն ուղղված էր լարվածության թուլացմանն ու թեէսկալացիային»։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի զինված ուժերը ընդունել են ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող ստանդարտների 88%-ը. երկրի ռազմական գերատեսչություն
Ուկրաինան 2023 թվականի դեկտեմբերից ներդրել է ՆԱՏՕ-ի ևս 18 ստանդարտ, այդ աշխատանքը կշարունակվի։ Այս մասին հայտնում է ուկր...
Հուսիթները հայտարարել են՝ Ադենի ծոցում ամերիկյան նավի վրա հարձակման մասին
Եմենի հյուսիսում շիա «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ նոր հրթիռային հարձակում է իրականացրել Ադենի ծոցում գտն...
Ամերիկյան F-16 կործանիչ է կործանվել Հարավային Կորեայի ափերի մոտ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաստատել են Կորեայի Հանրապետության արևմտյան ափին ամերիկյան F-16 կործանիչի կործանումը։ Հաղորդվում...
Կիևը Ռուսաստանին խնդրել է փոխանցել ԻԼ-76-ի կործանման հետևանքով զոհված գերիների մարմինները. Յուսով
Կիևը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով փոխանցել Բելգորոդի մարզում Ռուսական ԻԼ-76-ի կործանման հետևանքով զոհված գերիների մարմի...