Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, Արթուր Երոյանը` ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արտակ Բուդաղյանին նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար», - նշված է փաստաթողթում:
Նույն օրը մեկ այլ հրամանագրով էլ ՀՀ նախագահը ԶՈւ ԳՇ պետի տեղակալ է նշանակել Արթուր Երոյանին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արթուր Երոյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է փետրվարի 13-ին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Կամո Քոչունցին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», - նշված է փաստաթողթում:

Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ներուժը բարձր է համարում
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղա...
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետո...
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։ «Le Fi...
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է Քարվաճառի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիր...