Իսրայելը չի դադարեցնի «Հեզբոլլահի» դեմ հարվածները, նույնիսկ Գազայում զինադադարի նոր համաձայնության դեպքում. Գալանտ
Իսրայելը չի դադարեցնի շիայական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախներին հարվածներ հասցնել Լիբանանում, նույնիսկ եթե Գազայի հատվածում ժամանակավոր զինադադարի մասին նոր համաձայնություն ձեռք բերվի։ Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, գրում է ТАСС–ը:
«Եթե «Հեզբոլլահը» կարծում է, որ երբ հարավում զինադադար լինի, այն կդադարեցնի կրակը (լիբանանա-իսրայելական սահմանին), և մենք կանգ կառնենք, նա մեծ սխալ է թույլ տալիս», - ասել է նախարարը: Նրա խոսքերը մեջբերում է The Times of Israel թերթը։
Գալանտը նշել է, որ իսրայելցի զինվորականները չեն դադարեցնի գործունեությունը, քանի դեռ չի վերականգնվել անվտանգությունը հյուսիսային սահմանում։ «Ես սա ուղղակիորեն կասեմ՝ քանի դեռ չենք հասել մի իրավիճակի, որում հնարավոր լինի վերականգնել անվտանգությունը հյուսիսի բնակիչների համար, մենք կանգ չենք առնելու։ Երբ դրան հասնենք համաձայնագրի կամ ռազմական ճանապարհով, կարող ենք հանգստանալ»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ և վիրավորներ
Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորն...
Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ․ կան վիրավորներ
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվա...
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը պահանջել է իսրայելական զորքերը դուրս բերել Գազայի հատվածից
ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն կոչ է արել լիովին դադարեցնել ռազմական գործողությունները Գազ...
ՀԱՄԱՍ-ը ցանկանում է ավելացնել փոխանակման համար գերիների թիվը
Արմատական «ՀԱՄԱՍ» շարժումը ցանկանում է ավելացնել պաղեստինցի բանտարկյալների թիվը, որոնց Իսրայելը պետք է բաց թողնի Գազայ...