ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը պահանջել է իսրայելական զորքերը դուրս բերել Գազայի հատվածից
ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն կոչ է արել լիովին դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և իսրայելական զորքերը դուրս բերել անկլավի տարածքից, հայտնում է EFE-ն՝ խմբավորման Telegram ալիքին հղումով։
«Մենք հաստատում ենք մեր դիրքորոշումը՝ ցանկացած բանակցություն պետք է հանգեցնի ագրեսիայի ամբողջական դադարեցմանը, օկուպացիոն բանակի դուրսբերմանը Գազայի հատվածից և տեղահանվածների վերադարձին իրենց բնակության վայրեր», - ասել է նա։
Հանիեն նաև ընդգծել է Գազայի հատվածը վերակառուցելու և իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների հետ պատանդների փոխանակման «լուրջ» համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:
Նրա խոսքով՝ «Իսլամական ջիհադ» խմբավորումը, որը նույնպես պատանդ է պահում իսրայելցիներին, հավատարիմ է նույն սկզբունքներին։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ուսամա Համդանը հայտարարել էր, որ պաղեստինյան խմբավորման ղեկավարությունը շարունակում է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի քննարկումը։ Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը հույս ունի ազատ արձակել հազարավոր պաղեստինցիների, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների, մասնավորապես, նշել է երկու անուն՝ Մարվան Բարղութի և Ահմադ Սաադաթ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ և վիրավորներ
Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորն...
Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ․ կան վիրավորներ
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվա...
Իսրայելը չի դադարեցնի «Հեզբոլլահի» դեմ հարվածները, նույնիսկ Գազայում զինադադարի նոր համաձայնության դեպքում. Գալանտ
Իսրայելը չի դադարեցնի շիայական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախներին հարվածներ հասցնել Լիբանանում, նույնիսկ եթե Գազայ...
ՀԱՄԱՍ-ը ցանկանում է ավելացնել փոխանակման համար գերիների թիվը
Արմատական «ՀԱՄԱՍ» շարժումը ցանկանում է ավելացնել պաղեստինցի բանտարկյալների թիվը, որոնց Իսրայելը պետք է բաց թողնի Գազայ...