Ուկրաինայի զինված ուժերը ընդունել են ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող ստանդարտների 88%-ը. երկրի ռազմական գերատեսչություն
Ուկրաինան 2023 թվականի դեկտեմբերից ներդրել է ՆԱՏՕ-ի ևս 18 ստանդարտ, այդ աշխատանքը կշարունակվի։ Այս մասին հայտնում է ուկրաինական ռազմական գերատեսչության կայքը։
Ինչպես հայտարարել Է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Իվան Գավրիլյուկը, 2024 թվականին նախատեսվում է անվտանգության ոլորտում ներդնել ՆԱՏՕ-ի ևս 50 ստանդարտ:
Ներդրված ստանդարտների թվում են ռազմածովային ուսուցման ստանդարտները կապի, տեղեկատվության և կապի ու տրանսպորտային աջակցության ոլորտներում:
«Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի 315 ստանդարտներ են ներդրվել Ուկրաինայի պաշտպանության նախարարություն, զինված ուժեր և անվտանգության ու պաշտպանության ոլորտի այլ բաղադրիչներ, որոնցից 192-ը (նախատեսվածի 88%-ը) Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի «գործընկերության նպատակների» շրջանակում են»,- նշել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի պատասխանը կարող է ավելի հզոր լինել․ CNN
Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը Սպիտակ տան պատասխանը կարող է ավելի ուժեղ լինել, քան Իրաք...
Հուսիթները հայտարարել են՝ Ադենի ծոցում ամերիկյան նավի վրա հարձակման մասին
Եմենի հյուսիսում շիա «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ նոր հրթիռային հարձակում է իրականացրել Ադենի ծոցում գտն...
Ամերիկյան F-16 կործանիչ է կործանվել Հարավային Կորեայի ափերի մոտ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաստատել են Կորեայի Հանրապետության արևմտյան ափին ամերիկյան F-16 կործանիչի կործանումը։ Հաղորդվում...
Կիևը Ռուսաստանին խնդրել է փոխանցել ԻԼ-76-ի կործանման հետևանքով զոհված գերիների մարմինները. Յուսով
Կիևը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով փոխանցել Բելգորոդի մարզում Ռուսական ԻԼ-76-ի կործանման հետևանքով զոհված գերիների մարմի...