Հուսիթները հայտարարել են՝ Ադենի ծոցում ամերիկյան նավի վրա հարձակման մասին
Եմենի հյուսիսում շիա «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ նոր հրթիռային հարձակում է իրականացրել Ադենի ծոցում գտնվող ամերիկյան նավի վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ի պատասխան մեր երկրի դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիային, Ամենակարողի օգնությամբ, Եմենի ռազմածովային ուժերը երեկ երեկոյան հրթիռ են արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերի Lewis B. Puller նավի վրա, երբ այն նավարկում էր Ադենի ծոցում», - ասել է հուսիթների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
Նրա խոսքով՝ այս նավի խնդիրներից է Եմենում հարվածներին մասնակցող ամերիկյան ուժերին նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելը։
Նշենք, որ հունվարի 12-ից ԱՄՆ-ի և բրիտանական ինքնաթիռները հարվածներ են հասցնում Եմենի տարբեր հատվածներում հութիների ռազմական դիրքերին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի պատասխանը կարող է ավելի հզոր լինել․ CNN
Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը Սպիտակ տան պատասխանը կարող է ավելի ուժեղ լինել, քան Իրաք...
Ուկրաինայի զինված ուժերը ընդունել են ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող ստանդարտների 88%-ը. երկրի ռազմական գերատեսչություն
Ուկրաինան 2023 թվականի դեկտեմբերից ներդրել է ՆԱՏՕ-ի ևս 18 ստանդարտ, այդ աշխատանքը կշարունակվի։ Այս մասին հայտնում է ուկր...
Ամերիկյան F-16 կործանիչ է կործանվել Հարավային Կորեայի ափերի մոտ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաստատել են Կորեայի Հանրապետության արևմտյան ափին ամերիկյան F-16 կործանիչի կործանումը։ Հաղորդվում...
Կիևը Ռուսաստանին խնդրել է փոխանցել ԻԼ-76-ի կործանման հետևանքով զոհված գերիների մարմինները. Յուսով
Կիևը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով փոխանցել Բելգորոդի մարզում Ռուսական ԻԼ-76-ի կործանման հետևանքով զոհված գերիների մարմի...