Ֆրանսիացի ֆերմերները նախապատրաստվում են Փարիզի «պաշարմանը»
Ֆրանսիացի ֆերմերներն այսօր տեղական ժամանակով ժամը 14:00-ից (Երևանի ժամանակով 17:00-ից) նախատեսում են սկսել տրակտորներով Փարիզի «պաշարումը»: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Արհմիությունները կոչ են անում փակել մայրաքաղաքի մուտքի գլխավոր մայրուղիները՝ ընդհանուր ութ կետ։ Նպատակն է Փարիզին որևէ ապրանքի մատակարարում թույլ չտալ։
Նախատեսվում է, որ ակցիան կտևի առնվազն հինգ օր: Օբյեկտների թվում, որոնց մուտքը կարող է արգելափակվել, կա երկու առանցքային օդանավակայան՝ Շառլ դը Գոլը և Օրլին, ինչպես նաև Ռունժիի ամենամեծ գյուղատնտեսական շուկան:
Նշենք, որ միաժամանակ Ֆրանսիայի ՆԳՆ-ն ուժեղացրել է անվտանգության միջոցները և կարգուկանոն պահպանելու համար ներգրավել 15 հազար ոստիկանի։
Նմանատիպ հոդվածներ
Մասկի ընկերությունը մարդու ուղեղում իմպլանտ է տեղադրել
Առաջին մարդը ստացել է Neuralink իմպլանտը և իրեն լավ է զգում։ Այս մասին հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։«Առաջի...
Կդադարեցվի Կիևյան կամրջի և Մաշտոցի պողոտայի մի մասի երթևեկությունը
Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացու փողոցից մինչև Փակ շուկա, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը։ Այս մասին հայտն...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...
ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի նախարարությունում կատարվողի մասին
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...