ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել ՀՀ մի շարք տարածքներ։
Նշվում է, որ վերջին ծանուցման հրապարակումից ի վեր այս անգամ նախազգուշացումը մեղմացում է պարունակում։
«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչը արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր.
- Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք
- Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք
- Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ
- Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ»;
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», - ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի նախարարությունում կատարվողի մասին
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Մասկի ընկերությունը մարդու ուղեղում իմպլանտ է տեղադրել
Առաջին մարդը ստացել է Neuralink իմպլանտը և իրեն լավ է զգում։ Այս մասին հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ «Առաջ...
Կդադարեցվի Կիևյան կամրջի և Մաշտոցի պողոտայի մի մասի երթևեկությունը
Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացու փողոցից մինչև Փակ շուկա, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը։ Այս մասին հայտն...
Ինչին է ուղղված միասնական տոմսային համակարգի նախագիծը. փոխքաղաքապետը պատասխանում է
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար։...