Մասկի ընկերությունը մարդու ուղեղում իմպլանտ է տեղադրել
Առաջին մարդը ստացել է Neuralink իմպլանտը և իրեն լավ է զգում։ Այս մասին հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
«Առաջին մարդը երեկ իմպլանտ է ստացել Neuralink-ից և լավ է ապաքինվում (վիրահատությունից հետո)»,- սոցիալական ցանցի իր «X»-ում գրել է գործարարը։
Իլոն Մասկի խոսքով՝ սարքի աշխատանքի վերաբերյալ ստացված առաջին տվյալները խոստումնալից արդյունքներ են ցույց տալիս։
Նշենք, որ ավելի ուշ Մասկը գրել է, որ Neuralink նոր սարքը կոչվում է Telepathy: Նրա խոսքով, այն սեփականատիրոջը հնարավորություն է տալիս կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը՝ օգտագործելով մտքի ուժը և առաջին հերթին ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց վերջույթներն օգտագործելու ունակությունը։
«Պատկերացրեք, եթե Սթիվեն Հոքինգը կարողանար ավելի արագ շփվել, քան մեքենագրուհին կամ աճուրդի հաղորդավարը: Դա է նպատակը», - հավելել է Մասկը:
Անցյալ տարվա մայիսին Neuralink-ը ստացավ կարգավորող թույլտվություն՝ մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար, իսկ սեպտեմբերին հայտարարեց կամավորների հավաքագրման մասին՝ ուղեղում իմպլանտների տեղադրման կլինիկական փորձարկումների համար, որոնք կարող են օգտագործվել նաև պրոթեզավորումը վերահսկելու համար: Մասկը հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է պրոթեզներ ստեղծել, որոնք կառավարվում են ուղեղում տեղադրված իմպլանտով։ Գործարարի խոսքով՝ նման ծառայության արժեքը կարող է կազմել մոտ 60 հազար դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Կդադարեցվի Կիևյան կամրջի և Մաշտոցի պողոտայի մի մասի երթևեկությունը
Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացու փողոցից մինչև Փակ շուկա, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը։ Այս մասին հայտն...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...
ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի նախարարությունում կատարվողի մասին
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Ինչին է ուղղված միասնական տոմսային համակարգի նախագիծը. փոխքաղաքապետը պատասխանում է
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար։...