Քանի ռուսական «Կինժալ» է խոցել Ուկրաինական ՀՕՊ-ը
Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր 63 «Կինժալ» աերոբալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Ուկրաինան խոցել է 25 նման հրթիռ։ Այս մասին հեռուստամարաթոնի եթերում ասել է Ուկրաինայի զինված ուժերի խոսնակ Յուրի Իգնատը։ Տեղեկությունը փոխանցում է unian.net-ը։
«Այժմ ունենք 63 գործարկված «Կինժալ»՝ լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Սա պաշտոնական տեղեկատվություն է։ 25-ոչնչացվել է մայիսի 4-ից: Հենց այդ ժամանակ մենք անցյալ տարվա գարնանից ստացանք Patriot-ը եւ հնարավորություն ստացանք ոչնչացնել աերոբալիստիկ հրթիռները»,- հայտարարել Է խոսնակը։
Իգնատը նաև մեկնաբանել է Կիևի վրա զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ նկարահանված տեսանյութը, որում թշնամու հրթիռներից մեկն ընկել է Դնեպր:
Նա նշել է, որ դեռևս չի հաստատվել, որ դա «Կինժալ» է եղել։
«Դա կարող էր լինել ամեն հնարավոև բան: Այդ պատճառով կարելի է ինչ-որ բան ասել տեսնելուց հետո»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Անօդաչու թռչող սարքերն ընկել են վառելիքաէներգետիկ համալիրի վրա․ ՌԴ
Երկու անօդաչու թռչող սարքեր ընկել են Օրլովի մարզի վառելիքաէներգետիկ համալիրի վրա, հրդեհն արդեն տեղայնացված է։ Այս մասին...
Հարավային Կորեան պատասխանել է Հյուսիսային Կորեայի սադրանքին
Հարավային Կորեայի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Դեղին ծովում՝ ի պատասխան Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հա...
Հյուսիսային Կորեան 200 արկ է արձակել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանի երկայնքով. բնակիչները տարհանվել են
Հյուսիսային Կորեան ավելի քան 200 հրետանային արկ է արձակել Հարավային Կորեայի հետ սահմանի մոտակայքում, ինչի հետևանքով Հարա...
Մեծ Բրիտանիան շահագործումից կհանի ռազմանավեր
Անձնակազմի սղության պատճառով Մեծ Բրիտանիան շահագործումից կհանի Type 23 HMS Westminster և HMS Argyll ֆրեգատները։ Այս մասի...